top of page

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե

46 minutes ago
1 min read

Ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ վարույթի շրջանակում Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ: Հիշյալ քրեական վարույթով այժմ մեղադրանք է նեկայացված ընդհանուր 24 անձի, հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից:

Հիշեցնենք, որ այսօր պատգամավոր Անդրանիկ Գևորգյան նշել էր, որ 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան: 


 
 
1/3856
bottom of page