Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման
- 3 days ago
- 1 min read
Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման, որը ազդել է հիմնական հարթակի, բջջային հավելվածի և ծառայության վեբ տարբերակի վրա, նկատել է Independent պարբերականը։
Անսարքությունները անդրադարձել են նաև Facebook Messenger-ին, ինչի հետևանքով այն դարձել է անհասանելի օգտատերերի համար։
Խափանման ընթացքում բազմաթիվ օգտատերեր ավտոմատ կերպով դուրս են եկել իրենց հաշիվներից։

Կրկին մուտք գործելու փորձերը ուղեկցվել են սխալի հաղորդագրությամբ՝ «տեղի է ունեցել չնախատեսված սխալ»։




















