top of page

Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան

  • 2 minutes ago
  • 1 min read

Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին. այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Իրականության մեջ Կառավարության ղեկին հայտնված անձը երեկ հայտարարել է Երրորդ Հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումն ու էթնիկ զգումը լեգիտիմացնելու, և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով Չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին։

Այս ճանապարհին նա նաև բացահայտ հայտարարել է Հայաստանից նոր տարածքներ զիջելու մասին, փորձում է բոլոր ընդդիմադիր օջախները, դիմադրության օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտ լինել, տարբեր հոդվածներով ձերբակալել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր բոլոր հնարավոր միջոցները գործադրել, որպեսզի դաշտը մաքրել ու կարողանալ այս հակահայկական, հակապետական ծրագիրը իրականացնել, սա պետք է նայել այդ շրջանակներում։ Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշի ընտանիքը, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի ազատության մեջ պետք է լինել»,- նշել է Սաղաթելյանը:

Սաղաթելյանը հավելում է՝ բնականաբար այս պրոցեսը գիշերը չի պլանավորվել, սա գործընթաց էր, երեկ հայտարարել է, այսօր արվել է:

«Երեկ ինքը անընդհատ բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները անվերապահորեն կատարում են իր ապօրինի հրահանգները՝ բացառությամբ դատարանների, և այդ դատարանների հարցը պետք է լուծեն»,- ասել է նա:

 
 
1/3747
bottom of page