top of page

Վաղ առավոտյան Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե

  • 28 minutes ago
  • 1 min read

Մեր տեղեկություններով վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Ռոբերտ և Լևոն Քոչարյանների տներում խուզարկություններ են կատարվում: «Ի պատասխան հայտնում ենք, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,- ասել է ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 
 
1/3746
bottom of page