top of page

Գարիկ Գալեյանը 1,5 տարի ժամկետով կազատազրկվի

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read
ree

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրիկի՝  Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունը։

Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշել է, որ խուլիգանության մեղադրանքով նա պետք է 1,5 տարի ժամկետով ազատազրկվի։

«Հիշեցնեմ, որ, ըստ ՀՀ ՔԿՎ ստացված տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։

Կարող ենք արձանագրել, որ Գարիկ Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի քրեակատարողական հիմնարկում։

Հիշեցնեմ, որ Գարիկ Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելով։

Հիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։

Հիշեցնեմ, որ օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։

Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն»,- հայտարարել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

bottom of page