top of page

Տեղի է ունեցել «Զինվшծ ուժերում ինքնաuպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» առաջին նիստը

  • 2 hours ago
  • 1 min read
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի» անդրանիկ նիստը։

Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Քննարկման ընթացքում ուսումնասիրվել են զինված ուժերում ինքնասպանությունները, սպանություններն ու ոչ կանոնագրքային փոխհարաբերությունները ծնող պատճառները և նպաստող պայմանները։ Անդրադարձ է կատարվել նաև գերատեսչությունների և հանձնաժողովում ընդգրկված պետական մարմինների՝ ըստ ոլորտների խնդիրների գույքագրմանը։ Նիստի ընթացքում կարևորվել է նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված կառույցների միջև փոխգործակցության ապահովումը։

Հանդիպման ավարտին սահմանվել են աշխատանքային խմբի հետագա անելիքներն ու հանդիպումների ժամանակացույցը:

1/3750
bottom of page