top of page

Սեպտեմբերի 1-ից կիրականացնի ուժեղացված ծառայություն

  • 24 minutes ago
  • 1 min read
Սեպտեմբերի 1-ից ՆԳՆ ոստիկանությունը «Զգուշացե՛ք, երեխաներ են» ամենամյա միջոցառման շրջանակում կիրականացնի ուժեղացված ծառայություն։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական-մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։  Նա նշել է, որ  որ անչափահասների անվտանգության ապահովումը համալիր մոտեցում է պահանջում։

ՆԳՆ հաղորդմամբ, ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում ծառայություն կիրականացնեն Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և Ոստիկանության գվարդիայի ծառայողները։ Հասարակական կարգի ապահովման, մարդկային հոսքերի կարգավորման և խցանումների կանխման նպատակով առևտրի կենտրոններում և տոնավաճառներում արդեն ուժեղացվել է ծառայությունը։

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ուսումնական հաստատություններում աշակերտների և ծնողների մասնակցությամբ կանցկացվեն «Օրինապահ հետիոտն» խորագրով իրազեկման միջոցառումներ։

Անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման կանխարգելման նպատակով ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ու ծնողներին կտրամադրեն տեղեկատվական թերթիկներ։

ՆԳՆ պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը ներկայացրել է ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ու ծառայության կազմակերպման վերաբերյալ մանրամասներ։

.Երթևեկությունը կարգավորելու ու խցանումները կանխելու նպատակով օգոստոսի 24-ից Պարեկային ծառայությունն անցել է լրացուցիչ ուժեղացված ծառայության։

.Սեպտեմբերի 1-ից երթևեկության առավել ինտենսիվ գոտիներում գտնվող կրթական հաստատությունների մոտ կտեղակայվեն Պարեկային ծառայության կարգախմբեր, իսկ հարակից տարածքները կսպասարկվեն շրջիկ կարգախմբերով։

.Պարեկային ծառայության հատուկ ուշադրության ներքո է լինելու ուսումնական հաստատություններում և դրանց հարակից տարածքներում կանգառի ու կայանման կանոնների պատշաճ պահպանումը։

1/3749
bottom of page