top of page

«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը

  • 21 minutes ago
  • 1 min read

«Ունիվերսիտատյա Կրայովայի» կենտրոնական պաշտպան Ադրիան Ռուսը բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղը:

Ռումինացի պաշտպանը վնասվածք է ստացել առաջնության՝ «Վոլունտարիի» դեմ խաղում, որը Կրայովան հաղթել է 3:1 հաշվով։

Ռուսը եվրագավաթային բոլոր հանդիպումներին մասնակցել է առանց փոխարինվելու և կազմի կարևոր ֆուտբոլիստ է հատկապես գրոհների կառուցման տեսանկյունից։ Կենտրոնական պաշտպանների եռյակից հենց նա էր ամենից հաճախ սկսում թիմի գրոհները։ Այս մրցաշրջանի եվրագավաթներում նրա հաշվին կա նաև մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում։

Նրա փոխարեն մեկնարկային կազմում, ամենայն հավանականությամբ, կխաղա սերբ Նիկոլա Ստևանովիչը, որը սովորաբար խաղում էր միայն առաջնության հանդիպումներում։

 
 
1/3749
bottom of page