Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. Ռուբինյան
- 44 minutes ago
- 1 min read

Մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք չափազանց անկեղծ ենք, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը՝ մենք ամեն ինչ արել ենք ու շարունակում ենք անել բարի-դրացիական հարաբերություններ ունենալու համար։ Այս կոնտեքստում ես կարծում եմ, որ հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի և անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել ևս ԵԱՏՄ-ի կանոններին։
ԵԱՏՄ-ի գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ ու անմաքս շարժն է, իսկ այստեղ մենք ազատության հետ գործ չունենք: Ինչ վերաբերում է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալու դիմումին՝ հայտնի փաստ է, որ հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են ամեն ինչ անում ու ջանում, որ մենք դա անենք, նրանք անընդհատ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք: Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան դրական արձագանք»,- նշել է նա:




















