Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
41 minutes ago
1 min read

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկության են ենթարկել ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջը։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:
Խուզարկության արդյունքում վերջինիս վերնազգեստի գրպանից հայտնաբերվել են անլար ականջակալներ և USB լար։ Բացի այդ՝ բուժքույրն իր պայուսակից ինքնակամ ներկայացրել է բաժանորդային քարտ՝ հայտնելով, որ նշված իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալներից մեկին։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։




















