ՔԿ շենքից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել
- Armen Sukiasyan
- 21 hours ago
- 1 min read

Քննչական կոմիտեի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590 000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ձերբակալված Գոռ Թադևոսյանն ազատ է արձակվել։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Գոռ Թադևոսյանը Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
ՀՀ գլխավոր դատախազությունից Aysor.am-ին հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո քննարկելու են վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ՔԿ-ից հափշտակված գումարի մեծ մասը հայտնաբերվել է։
«Հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ»,- նշել էին կոմիտեից։