top of page

Երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են. Ավինյան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 9, 2024
  • 1 min read
ree

Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

«Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։

 

Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից»,-գրել է Ավինյանը։

1/3211
bottom of page