Ամիօ փաթեթներ․ նոր սերնդի բանկային լուծում՝ Ամիօ բանկից
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Ամիօ բանկը ներկայացնում է Ամիօ փաթեթներ պրոդուկտը։ Սա լուծում է յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից բանկային ծառայություններից օգտվում եք ամեն օր, թե միայն անհրաժեշտ պահին։ Փաթեթները թույլ են տալիս մեկ ընտրությամբ ստանալ բանկային ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր ու հաշիվներ, ճամփորդական արտոնություններ, արտահերթ սպասարկում, բարձր տոկոսադրույքով ավանդներ, ցածր տոկոսադրույքով վարկեր և շատ ավելին։
Active, Pro, Exclusive․ երեք փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս ընտրել հենց Ձեզ հարմար բանկային լուծումը՝ ըստ Ձեր կենսակերպի ու ֆինանսական պահանջների։
Active․ այն հաճախորդների համար, որոնք նախընտրում են արագ ու պարզ բանկային գործարքները։
Pro․ նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ ավելի շատ հնարավորություններ և հավելյալ արտոնություններ։
Exclusive․ անհատական սպասարկում և պրեմիում առավելություններ նախընտրողների համար։
Ամիօ փաթեթները ստեղծվել են մեկ նպատակի համար՝ բանկային ծառայությունները դարձնել ավելի պարզ, հասանելի ու շահավետ՝ մեկ փաթեթով։
Փաթեթներն արդեն հասանելի են Ամիօ բանկի մասնաճյուղերում։ Ընտրեք Ձեր փաթեթը՝ Active, Pro կամ Exclusive, և վայելեք բոլորը մեկում բանկինգը հիմա։
Մանրամասները՝հղմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից




















