top of page

Փաշինյանն ու Մատվիենկոն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 6 days ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։



Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։



Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։



Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։

1/2767
bottom of page