Առաջարկել եմ, որ 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 տվյալային կենտրոնը լինի «Ակադեմիական քաղաք»-ի տարածքում. Նիկոլ Փաշինյան
- Armen Sukiasyan
- 1 day ago
- 1 min read

Հայաստանում կկառուցվի 𝟱𝟬𝟬 միլիոն դոլար արժողությամբ 𝗔𝗜 տվյալային կենտրոն:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ 𝗙𝗶𝗿𝗲𝗯𝗶𝗿𝗱 ընկերությունը նոր է հիմնադրվել մեր մի քանի հայրենակիցների նախաձեռնությամբ՝ Ռազմիկ Հովակիմյանի կողմից, թիմում է նաև Նուբար Աֆեյանը, 𝗡𝗩𝗜𝗗𝗜𝗔 ընկերության փոխնախագահ Ռև Լիպարիտյանն ու այլք։
«Հայաստանում այս մեծ նախագիծն իրականացնելու նպատակով նախատեսում են 2026 թվականից սկսել ծրագրի իրագործումը, շուրջ 500 միլիոն դոլարի ներդրում է նախատեսվում իրականացնել, որը ենթադրում է մինչև 𝟭𝟬𝟬 մեգավատտ էլեկտրաէներգիայի սպառում»,- նշեց Հայրապետյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վերջնական ասել՝ որոշել են, որ ներդրումային այս ծրագիրն իրականացվելու է Հայաստանում։
ԲՏԱ նախարարն էլ ասաց, թե վերջնական որոշում չունեն ՀՀ կառավարության մասնակցության կամ ներգրավվածության վերջնական ձևաչափի մասով։
«Այսինքն՝ դա կլինի համապատասխան հողատարածք տրամադրելով, նպաստավոր պայմաններով էլեկտրաէներգիա առաջարկելով, ինչպես նաև որոշակի հատված մեր տնտեսության համար օգտագործելով, սրա շուրջ քննարկումները շարունակվում են»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առաջարկել է, որ այս ծրագիրն իրականացվի «Ակադեմիական քաղաք»-ի տարածքում, որտեղ մեծ տարածքներ ու հնարավորություններ կան։
«Մի բանում մենք վստահ ենք՝ համապատասխան ծավալի էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորություններ ունենք»,- հավելեց նա։