top of page

Փաշինյանը երկիր չի պահում, կnրծանnւմ է մեզ, կգլnրվենք անդnւնդ. մարզերի բնակիչները՝ հայկական մթերքը ՌԴ արտահանման արգելքի մասին

  • 2 minutes ago
  • 1 min read

«Այս մարդը երկիր չի պահում, երկիրը խորտակում է, կործանում է մեզ»,- ասում է Արարատի բնակիչներից մեկը՝ նշելով, որ 7 ջերմոց լոլիկ ունի, չգիտի՝ ինչպես է միայն հայկական շուկայում այդքանը վաճառելու։

Մեկ այլ արարատցի նշեց՝ պետք է լավ դիվանագետներ ունենանք, որ կարողանանք բոլորի հետ նորմալ կապեր ունենանք։ 

Ըստ արարատցիների, Փաշինյանի վարած հակառուսական քաղաքականության հետևանքով գյուղացին «վարի կգնա», «Հայաստանը կսնանկանա»։

«Տնտեսությանն անդառնալի վնասներ կարող է հասցվել, անմիջական կապնված ենք Ռուսաստանի հետ, ոնց որ կրծքով կերակվող երեխան մորից»,- նշեց Արարատի գյուղատնտեսներից մեկը։

«Ռուսաստանը ներկա է Հայաստանում։ Մերկապարանոց հայտարարություններով,  իբր թե Արևմուտք ենք գնում.. Արևմուտք էլ չենք գնում։ Արևմուտք գնալու համար պետք է զարգանանք, համապատասխանենք Եվրոպա մտնելուն»,- ասաց Արագածոտնի բնակիչներից մեկը։

Մեկ ուրիշն էլ նշեց. «Հայաստանի տնտեսությանը մեծ վնաս կհացնեի, կգլորվենք անդունդ, եթե այսպես երկար շարունակվի,  լավ բանի չի տանի»։ 

 
 
1/3587
bottom of page