top of page

Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. նախընտրական «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն»

  • 3 hours ago
  • 1 min read

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել ուսուցչական խմբից մի «սքրինշոթ», որը, ըստ ամենայնի, ուղարկվել է Վայոց Ձորի մարզի ուսուցիչներին։ Հաղորդագրության համաձայն՝ նրանք մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, պարտավոր են մասնակցել մարզպետի հետ նախատեսված հանդիպմանը Գլաձորի առողջարանում, իսկ բացակայության դեպքում պետք է նախապես ներկայացնեն պատճառաբանություն։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Ուսուցիչներ ջան, վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, Գլաձորի առողջարանում հանդիպում է նախատեսված մարզպետի հետ։ Խնդրել են, որ բոլորը ներկա լինեն, իսկ բացակայելու դեպքում նախապես տեղեկացնեն պատճառի մասին»։

Ենթադրվում է, որ խոսքը Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանի մասին է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Ջերմուկ» Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի որդու։

Հանդիպումն, ըստ երևույթին, կապված է նախընտրական գործընթացների հետ, իսկ ուսուցիչներին հանձնարարություններ են տրվել զբաղվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քարոզչական աշխատանքներով։

 
 
1/3588
bottom of page