top of page

Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան. մեծ հույսով շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան տաղանդավոր երիտասարդների մեջ է. Սամվել Կարապետյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել իր տեսակի մեջ եզակի «AREVOD» երաժշտական փառատոնը։ Այն անցկացվել է հենց օդանավակայանում, որտեղ մեկ տասնյակից ավելի հայ արտիստներ և տասնյակ հազարավոր մարդիկ լուսաբացից մինչև մայրամուտ վայելել են տարբեր ժանրերի հայկական երաժշտություն։

Միջոցառման հովանավորն էր «Տաշիր» ընկերությունների խումբը։

Բարերար և գործարար Սամվել Կարապետյանը ուղերձ էր հղել փառատոնի մասնակիցներին. «Մենք լավատեսությամբ ենք նայում դեպի ապագան։ Մեծ հույսով շարունակում ենք ուրախանալ կյանքով, զարգացնել մշակույթը, որովհետև ապագան ձեր նման տաղանդավոր երիտասարդների մեջ է: Շատ ապրե՛ք»:

bottom of page