«Ծխողները հռչակվելու են 5-րդ շարասյան հիբրիդային զորքերի կենտրոնական կայազորի 7-րդ բրիգադի ուժեր». Տոկիոյի ծխողներով տպավորված Փաշինյանի հայտարարությունը կատակների առիթ է դարձել
- Armen Sukiasyan

- Sep 5
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Տոկիոյում, տպավորվել է, թե ինչպես են ծխում Տոկիոյում։
Սոցիալական ցանցերում երեկվանից այս թեման բուռն քննարկման առարկա է դարձել։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն, օրինակ, ծաղրել է Փաշինյանին՝ նշելով, որ «ծխողները հռչակվելու են 5-րդ շարասյան հիբրիդային զորքերի կենտրոնական կայազորի 7-րդ բրիգադի ուժեր»։
«Ծխողնե´ր, բռնվեք, սա գնացել ա Տոկիո ու ֆիքսել, որ փողոցում ծխելն արգելվածա:
Հաշվի առնելով, որ ուրիշ բան ու գործ չունի` գալու ա ու էլի ծխողներիս ջանին կպնի:
Ծխողները հռչակվելու են 5-րդ շարասյան հիբրիդային զորքերի կենտրոնական կայազորի 7-րդ բրիգադի ուժեր, որոնց սիգարետի փողը անձամբ բաժանում է հայտնի ծխող Լավրովը:
Ծխողնե´ր համայն Հայաստանի, ժամանակն է համախմբվելու»,- գրել է Հարությունյանը։




















