top of page

Արևշատ համայնքում 4 անձ ձերբակալվել է. մանրամասներ

  • Jul 18, 2025
  • 1 min read

Խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արևշատ համայնքի բնակիչներ, նույն վարույթի շրջանակում այս պահին ոստիկաններն իրականացնում են դեպքի հետ առնչություն ունեցող մյուս կողմի մի քանի անձանց ձերբակալություններ Վերին Դվին համայնքում,Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Վերին Դվինում և Արևշատում մարդկանց ձերբակալության մասին լուրերին, ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ նշեց, որ հաղորդման հիման վրա 2025 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը:

 Նա  նաև հավելեց, որ 4 անձ ձերբակալվել է:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան տեղեկացրել էր. «Հրատապ ահազանգ․ հրավիրում եմ պատկան մարմինների և լրատվամիջոցների ուշադրությունը։

Ինձ են դիմել ՀՀ Արարատի մարզի Վ. Դվին համայնքի բնակիչներն՝ ահազանգելով, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ոստիկանները ներխուժել են համայնք և անօրինական ձերբակալություններ են իրականացնում։ Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝  «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատայիններ էլ կկանչենք»։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»։


 
 
1/3520
bottom of page