top of page

Քանի պատվերը կար, այսպես էր լինելու. դատավոր Դոլմազյանն ավելի ամրապնդեց իմ այն պնդումը, որ հետապնդումը քաղաքական է. Ռուբեն Վարդազարյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 4 days ago
  • 1 min read
ree

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով այսօր դատապարտվեց 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, անակնկալի չի եկել իր վերաբերյալ որոշումից, ավելին, զարմացած է, թե ինչու որոշվեց 1 տարի 6 ամիս ժամկետը, երբ դատախազը պահանջել էր 2 տարի։

«Իհարկե, սպասելի էր, քանի պատվերը կար, այսպես էր լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Վարդազարյանն ընդգծեց՝ դատավոր Դոլմազյանն ավելի ամրապնդեց իր այն պնդումը, որ հետապնդումը քաղաքական է։

«Դատաքննությունը լրացնելու հիմքով դատավարությունը վերսկսելու պրոցեսն ինքնին ապացույց է, որ քաղաքական հետապնդման եմ ենթարկվում, որովհետև փորձեց լրացուցիչ ապացույց ձեռք բերել՝ այն չունենալով մեկ անգամ արդեն ավարտված պրոցեսի ընթացքում»,- նշեց ԲԴԽ նախկին նախագահը։

Վարդազարյանը վստահ է՝ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները վճիռը թողնելու են անփոփոխ։

Նա հայտարարեց, որ «հիմա, ով չի նստում, ամոթ է»։

«Դուք էլ նստեք, ամեն ինչ դեռ առջևում է»,- ճեպազրույցը կատակով ավարտեց ԲԴԽ նախկին նախագահը։

bottom of page