top of page

Խուդաթյանը Շիրակի ղեկավարության հետ եղել է պետբյուջեի միջոցներով նորոգվող ճանապարհների շինհրապարակներում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 14
  • 1 min read
ree

ՏԿԵ նախարարը այցելել է Շիրակի մարզ և մարզի ղեկավարության հետ եղել է պետբյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհների շինհրապարակներում: Այցելության ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարին ուղեկցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և փոխտնօրեն Արման Խաչատրյանը։

Շիրակի մարզի ղեկավարության հետ նրանք եղել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով նորոգվող մի շարք ճանապարհահատվածների շինարարական հրապարակներում։

Պաշտոնյաները դիտարկել են՝

Զարինջա-Ձիթհանքով 4.3կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր - /Մ-3/ 5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

Աշոցք-Բավրա 11.5կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը,

Տ-7-48, Գյումրի (Տ-7-58)-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար-/Հ-21/ մարզային նշանակության ավտոճանապարհի մոտ 10.4կմ հիմնանորոգումը,

Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2կմ ճանապարհի միջին նորոգումը։

Վերջիններս եղել են նաև Գյումրու Շիրակացու փողոցում, որի հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։

Բոլոր տեղամասերում շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների առանցքում եղել են աշխատանքների որակի և ժամկետների հետ կապված հարցեր։


 
 
bottom of page