«Հրապարակ». Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում
1 hour ago
1 min read

Արդյունքում արդեն հասցրել է փչացնել հարաբերությունները կորպուսի նախկին հրամանատար Արմեն Գյոզալյանի հետ, որը ներկայում ՊՆ վերահսկողական վարչության պետի տեղակալն է: Ասում են՝ նոր կորպուսի ղեկավարի կադրային քաղաքականությունը միտված է Գյոզալյանի աչքն ու ականջները «քոքահան անելուն», իսկ դրանք ամենուր են համակարգում։ Պողոսյանի գործելաոճը, սակայն, խուճապի է մատնել բոլորին:
Մարդիկ սկսել են վերեւներին բողոքել, թե նախկին վերադասի հետ այս մրցակցության հետեւանքով իրարանցում է առաջացել, շատերը մտահոգված են, որ կադրային մսաղացն իրենց էլ կհասնի, եթե նորաթուխ հրամանատարի դեմն առնող չլինի։




















