top of page

Շենքի մուտքը, որը հանրային տարածք է և պետք է ծառայի բոլոր բնակիչներին, զավթվել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից․ Գյումրու քաղաքապետարան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 8
  • 1 min read
ree

ՀՀ ԱԺ պատգամավոր (իշխանական ՔՊ խմբակցությունից-խմբ․) Էմմա Պալյանը և նրա ամուսինը ապօրինության հեղինակներ են, հայտարարել է Գյումրու քաղաքապետարանը․

«Գյումրու քաղաքապետարանը ահազանգ էր ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Փաստացի շենքի մուտքը, որը հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։

Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի հրահանգները չկատարող պատգամավոր է։ Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։ Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։  Շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»։

 
 
1/3113
bottom of page