ԵՄ 2028-2034 թվականների բյուջեն և 2027 թվականին Կիևի ֆինանսավորումը կդառնան ԵՄ արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեմաները. Անտոնիու Կոշտա

Եվրամիության 2028-2034 թվականների բյուջեն և 2027 թվականին Կիևի ֆինանսավորումը կդառնան նոյեմբերի 26-27-ին կայանալիք ԵՄ արտահերթ գագաթնաժողովի գլխավոր թեմաները։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ համայնքի երկրների առաջնորդներին Բրյուսելում կայանալիք հանդիպման հրավերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նոյեմբերի 26-27-ի Եվրոպական խորհրդի հատուկ հանդիպումը կենտրոնացած կլինի ԵՄ բազմամյա ֆինանսական պլանի և 2027 թվականի համար Ուկրաինայի ֆինանսավորման քննարկման վրա», - գրել է նա։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավարը գագաթնաժողովում քննարկման էր ներկայացրել ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի փոխզիջումային նախագիծը։ Նա կրճատել է Եվրահանձնաժողովի պատրաստած նախնական նախագիծն ավելի քան 10%-ով (1,7 տրլն եվրոյից մինչև 1,52 տրլն եվրո)։ Ինչպես հայտնել է Politico պարբերականը, այս առաջարկն առաջացրել է ԵՄ անդամ երկրների մեծամասնության քննադատությունը։ Դոնոր պետությունները ցանկանում են ավելի շատ կրճատել բյուջեն, շահառուները՝ ավելացնել։ Ե՛վ մեկը, և՛ մյուսը պահանջում են բյուջեի տարբեր հոդվածների ավելացում և կրճատում։
Կիևի ֆինանսավորման մասով Եվրահանձնաժողովը ներկայացրել է 45 մլրդ եվրոյի նոր ծրագրի նախագիծ։ Այդ գումարը Կիևին առաջարկվում է տրամադրել անհատույց։ Դրանք կներգրավվեն փոխառության տեսքով, որը կսպասարկեն ԵՄ երկրները։ Գագաթնաժողովում նրանք պետք է հաստատեն այս ծրագիրը և դիմեն գործընկերներին՝ Կիևին ևս 25 մլրդ եվրո հատկացնելու խնդրանքով։




















