top of page

Իրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ

2 minutes ago
1 min read

Իրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար, հայցեր են ներկայացվել նաև Պարսից ծոցի երկրների դեմ։



Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Հասան Աբդոլիանփուրը պետական հեռուստաընկերության եթերում հայտնել է, այդ գումարը վերաբերում է մի քանի տասնամյակների ընթացքում (փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմից դեռ շատ առաջ) Վաշինգտոնի իրականացրած գործողություններին։



Բացի այդ, Իրանը դատական հայցեր է ներկայացրել Պարսից ծոցի մի քանի արաբական պետությունների դեմ։ Թեհրանը մեղադրում է նրանց, որ թույլ են տվել ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքը Իրանին հարվածներ հասցնելու համար։


 
 
1/3924
bottom of page