top of page

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

6 minutes ago
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ, որին կհաջորդի Ռումինիայի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսը:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկույի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ռումինիայի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Ռումինայի Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ»։



 
 
1/3923
bottom of page