Սաթիկ Սեյրանյանը այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին և շնորհակալություն հայտնել աջակցության համար
42 minutes ago
1 min read

Այսօր` նոյեմբերի 23-ին, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը այցելել է ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության նկատմամբ ցուցաբերած աջակցության առիթով իր գոհունակությունը հայտնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առաջին նախագահի գրասենյակից:




















