top of page

Վենսը և Կատարի վարչապետը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների վերսկսումը. Axios

16 minutes ago
1 min read

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բանակցություններ է վարել Կատարի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ և նրա հետ քննարկել Միացյալ Նահանգների և Իրանի միջև երկխոսության վերսկսմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտնել է Axios պորտալի և իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի թղթակից Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Կատարի վարչապետի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը կայացել է Սպիտակ տանը։

Ավելի վաղ Կատարի վարչապետի հետ հանդիպում էր անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կողմերը սկսել են ԱՄՆ-ի և Կատարի միջև ռազմավարական երկխոսության ութերորդ փուլը՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում երկկողմ հարցերի շուրջ։


 
 
1/3924
bottom of page