Կոտայքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
- Arevik Charchyan

- Dec 13, 2024
- 1 min read

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։




















