top of page

Հրազդանում տուն է այրվել

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 25, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 25-ին` ժամը 00:08-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկին հարակից չբնակեցված տանը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։28-ին, մարվել՝ 07։48-ին։ Այրվել են տունը (մոտ 300 քմ) և նկուղը՝ մասամբ։ 

1/3213
bottom of page