Գյուղական ամբուլատորիաները՝ տուգանքի մատերիալ
- Aug 21, 2025
- 1 min read

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է․
«Առողջապահության նախարարությունը սկսել է մասսայական տուգանել գյուղական ամբուլատորիաներին։
Դիտարկել են պոլիկլինիկաների և ամբուլատորիաների կողմից արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների՝ ԿՏ,ՄՌՏ և այլն, ուղեգրումները և ենթադրել, որ այդ ուղեգրումները կատարվել են անտեղի, առանց քննարկելու ուղեգրող բժիշկների հետ, սկսել են տուգանել։
Բազմաթիվ ամբուլատորիաներ պետք է 50 000 ՀՀ դրամ տուգանք սեղմ ժամկետում վճարեն պետական բյուջե ։
Ի դեպ, խոսել եմ շուրջ 20 տուգանված ամբուլատորիաների բժիշկների հետ, բոլորը տարակուսած են , քանի որ իրենք ոչ մի խախտում չեն արել։
Անահիտ Ավանեսյան, վերանայեք այս մոտեցումները, մարզերում աշխատող բժիշկների համար սա շատ մեծ դեմոտիվացնող երևույթ է՝ տուգանել առանց բացատրության ․․․»




















