top of page

Բայդենը կայցելի Գերմանիա

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

«Ռամշտայնի» ձևաչափով հանդիպմանն իր մասնակցությունը չեղարկելուց հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է, այնուամենայնիվ, այս շաբաթ այցելել Գերմանիա։

Նախատեսվող այցի մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։

Նշենք, որ  Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կոնտակտային խմբի գագաթնաժողովը Գերմանիայում չէր կայացել՝ Բայդենի չմասնակցելու պատճառով։ ԱՄՆ նախագահն ավելի ուշ հայտարարել էր, որ մեկ ուրիշ անգամ կայցելի Գերմանիա:

Բայդենի այցը, ըստ գերմանական կողմի, կկայանա այս շաբաթվա վերջում։


1/3216
bottom of page