top of page

«Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2h
  • 1 min read
ree

«Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ Գառնիի համայնքապետարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է եղել, որին մասնակցել են Կոտայքի մարզպետը, համայնքապետը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ: «Աշխատանքային խումբ» է ձևավորվել, որպեսզի կիրակի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի ժամանող Փաշինյանին հավուր պատշաճի դիմավորեն»,- այս մասին հայտնում է «Նյուզ»-ը։

«Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, համայնքապետարանից դուրս գալով, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը աշխատանքային այցով է գտնվում Գառնիում, և որ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներկա չեն եղել հանդիպմանը։ Սակայն մեր տեսախցիկը ֆիքսել է ուժայինների տրանսպորտային միջոցները հենց համայնքապետարանի շենքի մոտ կայանած։ Ավելին գյուղի տարածքում, մասնավորապես Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ Փաշինյանն այս կիրակի պատարագի է մասնակցելու, ոստիկանական մեքենա էր պտտվում: Ուժայինների հետ հանդիպման լուրը հաստատել էր նաև համայնքապետարանի մեր աղբյուրը․․․»,- գրում է լրատվամիջոցը։

 
 
1/3216
bottom of page