top of page

«Իմ առաքելությունն է պաշտպանել եկեղեցին, եկեղեցու զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից». Հայաստան է ժամանել միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 19 hours ago
  • 1 min read
ree

Հայաստան է ժամանել քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Հայաստանում իմ առաքելությունն է պաշտպանել եկեղեցին, եկեղեցու զավակներին, Քրիստոսի զավակներին, ովքեր ապօրինաբար զրկվել են ազատությունից: Երբ մարդիկ հավատացյալ են, սիրում են իրենց եկեղեցին և իրենց երկիրը, ինչպես Սամվել Կարապետյանը, սակայն նրանց բիզնեսներն ապօրինաբար հարձակումների, ռեյդի են ենթարկվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Անհրաժեշտություն կա կառավարության և եկեղեցու միջև երկխոսության»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Ամստերդամը հույս ունի, որ երկխոսությունը կկայանա, մեղադրանքները կկարճվեն և այդ գործընթացի արդյունքում եկեղեցին կլինի պաշտպանված:

«Եկեղեցին Հայաստանում առանցքային նշանակություն ունի լեզվի, կրոնի համար և բոլոր մարդկանց համար, այն կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ քրիստոնյաների, այլև ողջ աշխարհի բոլոր քրիստոնյաների համար: Հավատացյալ բոլոր մարդիկ պետք է պաշտպանեն եկեղեցին Հայաստանում»,- նշել է փաստաբանը։


bottom of page