top of page

«Մենք պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և՛ պարտության՝ հոգեբանորեն, բայց ամենակարևորը՝ մենք պատրաստ ենք պայքարի»․ Եղիշե Մելիքյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսի ընթացքում նշեց, որ թիմը լիովին պատրաստ է առաջիկա խաղին թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես։


«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Այո, ունենք կորուստներ, բայց եթե նայենք մեկ այլ կողմից, դա հնարավորություն է տեսնելու մյուս ֆուտբոլիստներին։ Սա լավ շանս է նոր կազմով խաղալու, քանի որ նախորդ խաղերի համեմատ 4-5 ֆուտբոլիստ չեն մասնակցելու։ Իմ համար սա շատ լավ փորձություն է և վերլուծության մեծ առիթ, որովհետև այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, այս խաղերին մեզ շատ կօգնի»,- ասաց Մելիքյանը։


Մարզիչը շեշտեց, որ թիմը պատրաստ է խաղի բոլոր հնարավոր ելքերին․ «Մենք պատրաստ ենք և՛ հաղթանակի, և՛ ոչ-ոքիի, և՛ պարտության՝ հոգեբանորեն։ Բայց ամենակարևորը՝ մենք պատրաստ ենք պայքարելու վաղը»։

Մելիքյանը նաև նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել է համալրել թիմը որոշ նոր խաղացողներով, սակայն դա հնարավոր չի եղել։ «Շատ եմ փնտրել իմ ուզած ֆուտբոլիստներին այս մի ամսվա ընթացքում, բայց չեմ գտել։ Ունենք այն, ինչ ունենք։ Բայց այս տղաներով էլ կարող ենք պայքարել ձեր թիմի դեմ և հասնել արդյունքի։ Կարևորը տրամադրվածությունն է․ եթե ստացվի՝ շատ լավ, եթե ոչ՝ կշնորհավորենք և կճանապարհենք այստեղից»,- նշեց մարզիչը։

1/3120
bottom of page