«Ալեքսանյան Արթուրը, Ամոյան Մալխասը, ծանրամարտի տղերքը՝ Ալավերդյան Փաշիկի թամադայությամբ, Ավդալյան Նազիկն ու Խուրշուդյան Հռիփսիկը բան չունե՞ն ասելու». Հովասափյան
- 1 hour ago
- 1 min read

Հասարակական գործիչ Արմեն Հովասափյանը հարց է ուղղում սպորտսմեններին, ում կարիերայի կայացմանը տարիներ շարունակ աջակցել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. նրա հետ այս օրերին կատարվողի մասին ոչինչ չունե՞ն ասելու.
«Անցավ ևս մեկ օր՝ սպորտային աշխարհից զրո արձագանք Ծառուկյանի շուրջ ընթացող ապօրինությունների հետ կապված։ Ոչ մի գնահատական ու դատապարտող ռեակցիա սպորտը 20 տարուց ավելի կոորդինացնող անձի մասին, ում օրոք տվյալ պերսոնաժները հասել են իրենց սպորտային բարձունքներին և որպես սպորտսմեն՝ կայացել։ Այլ կերպ ասած՝ իրանց համար սպորտի ուղին Ծառուկյանն է բացել, հնարավորություն ու պայման ապահովել:
Հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր ֆոտարխիվներն ու հաղթանակած մեդալների երեսին նայում, որոնց հասել եք նույն Ծառուկյանի անմիջական ներդրման ու ուղղակի աջակցությամբ։
Ես չեմ խորշի, կարող եմ կոնկրետ անուններ հնչեցնել․ ասենք՝ Ալեքսանյան Արթուրը, Ամոյան Մալխասը (նաև Ռոմանը), ծանրամարտի տղերքը՝ Ալավերդյան Փաշիկի թամադությամբ, Ավդալյան Նազիկն ու Խուրշուդյան Հռիփսիկը բան չունե՞ն ասելու։ Հիմա ինչ կատարվում է, ձեր գաղափարով, նորմա՞լ է։
Էն, որ օդանավակայանում Ծառուկյանն օդ էր թռցնում, դափնեպսակը վզներիցդ կախում, տուն կամ մեքենա նվիրում, էդ ժամանակ ինքը «Թագավորն» էր, հիմա դարձել է «փողեր լվացո՞ղ կամ որսագո՞ղ»։
Դե ուրեմն՝ սինխրոն ծափ տվեք, բայց անպայման հիշեք, որ մարդու մի քանի հազարամյա պատմության մեջ ոչ մի իշխանություն, առավել ևս՝ բռնապետական, հավերժ չէ:
Ձեր ընտրությունն է»:




















