ԵՊՀ ամբիոնի վարիչներ Վարդան Այվազյանի և Էդիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել է կալանք և տնային կալանք. Հակակոռուպցիոն կոմիտե
1 hour ago
1 min read

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը կալանավորվել է, իսկ հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին Tert.аm-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք, որ, ըստ Հակակաոռուպցիոն կոմիտեի, Վարդան Այվազյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, իսկ Էդիկ Մինասյանը` կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։




















