top of page

ԵՄ առաքելության ղեկավարն ու Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահը մասնակցել են Հայաստան-Ադրբեջան սահմանի պարեկությանը

  • May 8
  • 1 min read

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 7-ին հյուրընկալել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դե Ռուվերին․ վերջինս ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ նաև մասնակցել է պարեկության։

Գրված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Պարոն Դե Ռուվերն իր գնահատանքն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կողմից կատարված կարևոր աշխատանքի առնչությամբ և շնորհակալություն է հայտնել առաքելության ղեկավարին, առաքելության բելգիացի և մնացած բոլոր անդամներին՝ նվիրված ծառայության և հանձնառության համար»,- նշված է գրառման մեջ

 
 
1/3750
bottom of page