Մահացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, 20-րդ դարի Հայաստանի լավագույն վոլեյբոլիստ Նորայր Շահբազյանը
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

91-տարեկան մահացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ,ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Նորայր Շահբազյանը, հաղորդում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:
2004 թ. ՀՎՖ-ի որոշմամբ Նորայր Շահբազյանը ճանաչվել է «Հայաստանի 20-րդ դարի լավագույն վոլեյբոլիստ»:
2026 թ. ՀՎՖ 10-րդ համագումարի ժամանակ Նորայր Շահբազյանին շնորհվել է «ՀՎՖ պատվավոր անդամի» կոչում:
«ՀՎՖ ամբողջ անձնակազմը և հայկական վոլեյբոլի մեծ ընտանիքը ցավակցում է Շահբազյանների ընտանիքին եւ բարեկամներին»,- նշվում է ՀՎՖ ցավակցականում:
Նորայր Շահբազյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին ժամը 17:00-ից Երեւանի Խաղաղ Դոնի 2/14 հասցեում գտնվող սրահում:




















