top of page

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել. դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է. Արա Զոհրաբյան

  • 1 hour ago
  • 1 min read

Դատավորը չցանկացավ Վեհափառի ու սրբազանների գործը քննել, լրագրողներին ասել է Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, արդարությունն ու ճշմարտությունը, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը: Մենք կարծում ենք, որ իրենք չեն ցանկանում, որ գործում առկա խնդիրները բացահայտվեն, մինչդեռ այս գործը լուրջ խնդիրներ ունեն։

Ինչպես գիտեք Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են իր կանոնական գործառույթը կատարելու մեջ։ Հոգևորականին նա կարգալույծ է հռչակել, և դա համարվել է, որպես դատական ակտի խոչընդոտում, այն դեպքում, երբ դա համարվել է սահմանադրությամբ և օրենքրերով պետության միջամտելու առումով փակ տարածք»։

Նա ընդգծել է, որ իրենք չեն ցանկանում, որ գործը տեղափոխվի Երևան, դա խնդրահարույց է։

«Միքայել սրբազանի գործն էլ Երևանում քննվեց, վերջում պարզվեց որ ընդատության խախտում կար և բեկանվեց, այսինքն, իրենք բավական ժամանակ կորցրեցինք։ Հիմա նույն ռիսկերը կան։ Մի կարևոր վստահություն էլ կա, գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորի, որին հանրությունը չի վստահում՝ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մալիքսեթյանին»։

 
 
1/3753
bottom of page