Շրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջել է, «Lada»-ն՝ կողաշրջվել
- 31 minutes ago
- 1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:40-ի սահմաններում Շրջանցիկ թունել փողոցում՝ 1/1 հասցեի մոտ, «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բախման հետևանքով «Nissan»-ը գլխիվայր շրջվել է, իսկ «Lada»-ն՝ կողաշրջվել։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։




















