top of page

ՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն Քոչարյան

9 minutes ago
1 min read

Բան կար քննարկելու, նաև խցանումների պատճառով խմբակցության պատգամավորների մի մասը չկար։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու քվեարկություններից առաջ «Հայաստան» խմբակցությունը 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց։

Նա տեղեկացրեց, որ բյուջեի քննարկմանը մասնակցելու են, իսկ հարցուպատասխանին մասնակցելու մասին այս պահին դեռ չի կարող ասել։

Անդրադառնալով նրան, որ ՔՊ–ն առաջարկել է, որ իրենք ընդդիմության նախագծերին կողմ քվեարկեն, ընդդիմությունն էլ կողմ լինի, որ նոր սահմանադրության նախագիծը դրվի հանրաքվեի, Քոչարյանն ասաց. «Պրիմիտիվ մանիպուլյացիա է, մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ընդամենը 49% ձայն, այսինքն բավարար ձայներ չի ստացել, որպեսզի կարողանա սահմանադրական հանրաքվե նախաձեռնել: Այնպես որ այս մասով մենք կարծում ենք, որ ժողովուրդն արդեն իսկ տվել է իր պատասխանը քվեարկությամբ, չնայած այն բոլոր խախտումներին, ընտրակեղծիքներին ու ճնշումներին։

Միշտ էլ կարելի է քննարկել ավելի լավ տեքստ, ավելի լավ սահմանադրություն, բայց եթե դա ուղիղ թշնամի պետության պահանջով է այստեղ արվում, դա մեզ համար անընդունելի է։ Եթե լիներ այլ կոնտեքստում, եթե խնդիր դրված չլիներ Անկախության հռչակագրի հղումը հանելու, միգուցե կարելի էր քննարկել սահմանադրությունը։ Միշտ էլ կարծում եմ՝ տեղ կարող է լինել ավելի լավը դարձնելու այն, բայց այն կոնտեքստում, որով փորձում են փոխել մայր օրենքը, դա անընդունելի է։

Ինձ համար որպես հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի է Ադրբեջանի պահանջով, Ալիևի պահանջով մեզ մոտ փոխել մայր օրենքը, որովհետեև եթե դու տեղի ես տալիս այս ամենին, սրա վերջը ոչ մի լավ բան չի կարող լինել։ Անընդհատ տեղի տալ թշնամու պահանջներին և հույս ունենալ, որ դրանով նոր հարցերը լուծվելու են, կարծում եմ՝ այդպես չի լինում»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։


 
 
1/3911
bottom of page