top of page

Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

31 minutes ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանավանի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, Լոռու Բերդի նախկին համայնքապետ Արայիկ Ներսիսյանը նեղացել է ՔՊ-ից ու հատկապես ընտրությունների կուրատոր Սուրեն Պապիկյանից եւ որոշել է չմասնակցել ավագանու նիստերին:

Մենք գրել էինք, որ ընտրություններում հաղթած Արմեն Գրիգորյանը, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ եւ կրկին համայնքապետ է դարձել, որոշել է պատժիչ միջոցներ ձեռնարկել, ավագանու նիստերից բացակայողներին նկատողություն տալ՝ փորձելով նրանց բերել նիստերին կամ ստիպել վայր դնել մանդատը։

Մեզ պատմեցին, որ Արայիկ Ներսիսյանին մինչ ընտրությունները ՔՊ-ականները վստահեցրել են, որ վարչական ողջ ռեսուրսն իր օգտին են աշխատեցնելու, ասել են նաեւ, որ Գրիգորյանն իր ձայները տալու է իրեն՝ ինքն է համայնքապետ ընտրվելու, բայց հակառակը եղավ, եւ հիմա Ներսիսյանը, ըստ մեր աղբյուրի, չի ուզում ավագանու նիստերին մասնակցել, մանավանդ որ մինչեւ ընտրություններն էլ, ասում են, անձնական թեմա է ունեցել Գրիգորյանի հետ, նույնիսկ բանը հասել է քաշքշուկի։



 
 
1/3927
bottom of page