Ձերբակալվել է Գյումրու համայնքապետի նախկին մամուլի խոսնակը
- Jun 26
- 1 min read

Ձերբակալվել է Գյումրու համայնքապետի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հ.Վ.-ն ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար»,- տեղեկացրեցին կոմիտեից։




















