top of page

Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերությունները

  • 10 hours ago
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հարաբերությունները։

ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը տասնամյակների ընթացքում հատուկ հարաբերություններ է զարգացրել ԱՊՀ երկրների հետ։ Երկրները բազմաթիվ փոխադարձ շահեր ունեն տարբեր ոլորտներում։

«Մենք միշտ ունեցել ենք, ունենք և վստահ եմ, որ կշարունակենք ունենալ հատուկ վերաբերմունք այս հարցում, թեկուզ միայն պատմական պատճառներով, ինչպես նաև այն հսկայական աշխատանքի պատճառով, որը մենք պետք է կատարենք այդ երկրների հետ տնտեսական համագործակցության ոլորտում», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը

 
 
1/3484
bottom of page