Ռուբեն Ռուբինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեն քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
- 47 minutes ago
- 1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում`<<Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման>> (TRIPP) նախագծի իրականացումը։
Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։




















