Եվրոպայի Մ-17 առաջնություն. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիխտենշտայնի ընտրանուն
- 2 hours ago
- 1 min read

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 5-րդ խմբի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը մրցեց Լիխտենշտայնի հասակակիցների հետ և 2-1 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ:
Հանդիպման հաշիվը արդեն 12-րդ րոպեին բացեց Անդրանիկ Երվանդյանը՝ առաջ մղելով հայ պատանիներին: Երկրորդ խաղակեսում մրցակցին հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը. 77-րդ րոպեին աչքի ընկավ Էմանուել Վոլֆը: Թվում էր, թե հանդիպումն այդպես էլ կավարտվի, սակայն մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+7-րդ րոպեին, Անդրանիկ Երվանդյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևելով մեր թիմին։
Նշենք, որ զուգահեռաբար ընթացող խմբի մյուս խաղում Հունգարիայի Մ-17 հավաքականը նվազագույն հաշվով (1-0) հաղթեց, սակայն Լյուքսեմբուրգը լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 2-րդ տեղը:
Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմն այս հանդիպումով ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի այս խմբում՝ վաստակած 4 միավորով գրավելով երրորդ հորիզոնականը: Հաղթողի կոչումը 9 միավորով նվաճեց Հունգարիան, իսկ Լիխտենշտaյնը առանց միավորի մնաց վերջին տեղում:




















