top of page

«Նոա»-ի ֆուտբոլիստ Նարդին Մուլահուսեյնովիչը պայմանագիր է կնքել Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»-ի հետ

  • 12 hours ago
  • 1 min read

«Նոա» ֆուտբոլային ակումբի հարձակվողը Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։

«Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում․ մեր հարձակվողը տեղափոխվում է սերբական Սուպերլիգա։ Նարդին Մուլահուսեյնովիչը տրանսֆերային համաձայնագրով տեղափոխվում է Սերբիայի փոխչեմպիոն «Վոյվոդինա»։

«Նարդինը մեր թիմին էր միացել բոսնիական «Զրինսկիից» նոր մրցաշրջանի սկզբում։ Մեկ մրցաշրջան անց «Նոան» ֆուտբոլիստին վաճառում է նախկին տրանսֆերային արժեքից երեք անգամ ավելի բարձր արժեքով։

«Նոայի» մարզաշապիկով 28-ամյա հարձակվողը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Մուլահուսեյնովիչը դարձել է Հայաստանի Գավաթակիր և Սուպերգավաթակիր։

Նարդին Մուլահուսեյնովիչը նաև միակ ֆուտբոլիստն է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի պատմության մեջ, որը գոլի հեղինակ է դարձել 5 անընդմեջ խաղում։

Ուրախ ենք մեր թիմում ունենալ նման հաջողության պատմություն»,- նշում են ակումբից։

serbiansport.com-ի հաղորդմամբ, «Նոան» Մուլահուսեյնովիչի տրանսֆերի դիմաց կստանա 600 հազար եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստի հետագա վաճառքից 10 տոկոս մասնաբաժին։


 
 
1/3596
bottom of page