top of page

18-ամյա Միխայել Դոլգովը հայտնաբերվել է մաhացած. ի՞նչ է եղել

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3 hours ago
  • 1 min read

Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ  18-ամյա Միխայել Դոլգովը որոնվում է որպես անհետ կորած։ Հայտարարության մեջ նշված է, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Դոլգովը:

MediaHub-ի տեղեկություններով՝ տղան դուրս էր եկել խանութ գնալու նպատակով և այլևս չէր վերադարձել։ Անհետ կորածն Երևանում տատիկի տանն է եղել և ապրիլին էր դարձել 18 տարեկան։

MediaHub-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 12-ին երեխային հայտնաբերել են մահացած: 

Քննչական կոմիտեից MediaHub-ին հաստատեցին տեղեկությունը: «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին Քննչական կոմիտեից:

 
 
1/3248
bottom of page